ՅՈՒՆԵՍԿՕ-ն (UNESCO) և Մահաթմա Գանդիի անվան կրթության ինստիտուտը (MGIEP) վերաթողարկել են «Կլիմայական տեղեկատվության կառավարումը մեդիա և տեղեկատվական գրագիտության համար» առցանց դասընթացը։
Այն նպատակ ունի զարգացնել քննադատական մտածողությունը, օգնել տարբերակել կլիմայական փոփոխությունների մասին կեղծ լուրերը հավաստի տեղեկատվությունից և բարձրացնել մեդիագրագիտության մակարդակը թվային տիրույթում։
Դասընթացի հիմնական պայմանները.
- Արժեքը. ամբողջությամբ անվճար:
- Ձևաչափը. առցանց (Online) և ինտերակտիվ՝ Ձեզ հարմար ցանկացած ժամի:
- Ում համար է. բաց է բոլոր տարիքի, կրթության և նախասիրությունների տեր անձանց համար:
- Լեզուները. անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն:
- Արդյունքը. աասընթացն հաջողությամբ ավարտելուց հետո տրվում է պաշտոնական միջազգային սերտիֆիկատ:
Եթե ցանկանում եք ձեռք բերել ժամանակակից թվային հմտություններ և ավելի պաշտպանված լինել տեղեկատվական մանիպուլյացիաներից, կարող եք գրանցվել ստորև բերված պաշտոնական հղումով.
Մասնակցել և գրանցվել դասընթացին
Հպարտությամբ նշենք, որ մենք անդամակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մեդիա և տեղեկատվական գրագիտության դաշինքին (UNESCO Media and Information Literacy Alliance) և ակտիվորեն աջակցում ենք այս կարևորագույն առաքելությանը:
