Skip to content Skip to footer

«Փափուկ հմտությունների զարգացման ճամբարի» ընթացքում դասընթացավար Ավետիք Խոստեղյանի հետ մասնակիցները քննարկել են բանակցությունների և ռազմավարական հաղորդակցության կարևորությունը, ինչպես նաև անդրադարձել ժամանակի, սթրեսի և առաջնահերթությունների արդյունավետ կառավարմանը։

Դասընթացի ընթացքն ու գործնական աշխատանքները.

  • Տեսական գիտելիքներ և գործնական կիրառում. Մասնակիցները ծանոթացել են թեմաների տեսական հիմքերին, ապա խմբային աշխատանքների և ինտերակտիվ վարժությունների միջոցով կիրառել ռազմավարական հաղորդակցության տարբեր մոտեցումներ ու իրականացրել բանակցություններ՝ տարբեր իրավիճակներում կառուցողական լուծումներ գտնելու նպատակով։
  • Սիմուլյացիոն նախագծեր. Մասնակիցներն իրականացրել են սիմուլյացիոն աշխատանք, որի շրջանակներում թիմերով մշակել են երիտասարդական նախաձեռնությունների գաղափարներ, ձևակերպել դրանց նպատակներն ու իրականացման հստակ քայլերը։

Ճամբարային օրերը դարձան նոր գիտելիքներ և գործնական հմտություններ ձեռք բերելու, փորձով կիսվելու և ինքնազարգացման կարևոր հարթակ՝ մասնակիցներին օգնելով ավելի վստահ հաղորդակցվել, համագործակցել և առավել ակտիվ ներգրավվել համայնքային կյանքում։

Ծրագիրն իրականացվում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ «ՍԴ Պլատֆորմ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Մաքս վան դեր Ստուել հիմնադրամի (FMS) կողմից և իրականացվում «ՍԴ Պլատֆորմ Հայաստանի» հետ համագործակցությամբ։

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.