«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպությունը միացել է DYPALL Network միջազգային ցանցին՝ որպես անդամ կազմակերպություն։
DYPALL Network-ը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և հետազոտական հաստատությունների եվրոպական հարթակ է, որը նպաստում է տեղական մակարդակում որոշումների կայացման գործընթացներին երիտասարդների մասնակցությանը։ Ցանցի գործունեությունն ուղղված է անդամ կազմակերպությունների միջև համագործակցության խթանմանը, փորձի փոխանակմանը և կարողությունների զարգացմանը։
