«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն հայտարարում է մասնակիցների ընտրություն «CoDes – Innovative Strategies to Combat Youth Depopulation» միջազգային ծրագրի համար, որը տեղի կունենա 2026 թվականի սեպտեմբերի 22-ից 26-ը (ժամանման օր՝ սեպտեմբերի 21, մեկնման օր՝ սեպտեմբերի 27) Իսպանիայի Վիլյակառիլյո (Խաեն) քաղաքում։
Ծրագրի մասին
Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել երիտասարդական աշխատողների, համայնքային ակտիվիստների և ՏԻՄ ներկայացուցիչների կարողությունները՝ գյուղական բնակավայրերից երիտասարդների արտահոսքի (ապաբնակեցման) խնդիրներին դիմակայելու համար: Նորարարական մեթոդաբանությունների միջոցով ծրագիրն անդրադառնալու է այնպիսի թեմաների, ինչպիսիք են գյուղական ձեռներեցությունը, թվայնացումը, երիտասարդների մասնակցությունը հանրային կյանքում, կանաչ տնտեսությունը, տեղական ինքնությունը և համայնքային զարգացումը:
Ծրագիրն իրականացվում է ոչ ֆորմալ ուսուցման մեթոդներով և ներառում է ինտերակտիվ աշխատաժողովներ, միջազգային լավագույն փորձի փոխանակում, քննարկումներ և ցանցային (networking) հանդիպումներ՝ Եվրոպայում երկարաժամկետ գործընկերություններ ձևավորելու համար։
Ծրագրի պայմաններն ու մանրամասները․
- Ովքե՞ր կարող են դիմել․ Երիտասարդական աշխատողներ, ՀԿ աշխատակիցներ/կամավորներ, դասընթացավարներ, ՏԻՄ ներկայացուցիչներ և 18+ տարեկան ակտիվ երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են գյուղական համայնքների զարգացմամբ:
- Վիզայի պահանջ․ Ծրագրին կարող են դիմել միայն այն մասնակիցները, ովքեր ունեն վավեր Շենգենյան վիզա (կամ ԵՄ մուտքի/կացության կարգավիճակ) ծրագրի անցկացման օրերի համար (սեպտեմբերի 21–27)։
- Ճանապարհածախս․ Հայաստանից մասնակիցների ճանապարհածախսը փոխհատուցվում է Erasmus+ կանոններով՝ մինչև 600€ սահմանաչափով (ներառյալ Մադրիդից Վիլյակառիլյո կազմակերպվող տեղափոխումը):
- Կացություն և սնունդ․ 100%-ով ֆինանսավորվում է ծրագրի կողմից (հյուրանոց՝ Hotel Sierra de las Villas, Villacarrillo):
- Աշխատանքային լեզու․ Անգլերեն:
- Մասնակցության վճար․ 50 EUR
- Դիմելու վերջնաժամկետ․ Սեպտեմբերի 15, 2026 (հայտերը դիտարկվում են ստացմանը զուգահեռ / rolling basis, ուստի խորհուրդ է տրվում դիմել հնարավորինս շուտ):
Դիմելու համար լրացրեք հայտադիմումը․ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSebKe4G1l5joLmFJD_9LrosSwqWz-cCKmYSuNX-5yE5SV94HQ/viewform
