Skip to content Skip to footer

«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն հայտարարում է մասնակիցների ընտրություն Digital Wellbeing & Social Inclusion միջազգային փոխանակման ծրագրի համար, որը տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերի 22-ից 31-ը Հունաստանի Աթենք քաղաքում։

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Ծրագրի հիմնական նպատակն է օգնել երիտասարդներին ավելի գիտակցված օգտագործել թվային տեխնոլոգիաները՝ զարգացնելով նրանց մեդիագրագիտությունը և քննադատական մտածողությունը: Ծրագիրը նաև նպատակ ունի խթանել սոցիալական ներառումը, միջմշակութային երկխոսությունն ու եվրոպական արժեքների ընկալումը։ Մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել նոր հմտություններ, ստեղծել թվային բովանդակություն և փոխանակվել փորձով տարբեր երկրների երիտասարդների հետ։

ԾՐԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ․

  • Ովքե՞ր կարող են դիմել․ Երիտասարդական աշխատողներ, ՀԿ աշխատակիցներ/կամավորներ, դասընթացավարներ, ՏԻՄ ներկայացուցիչներ և 18+ տարեկան ակտիվ երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են թվային տեխնոլոգիաներով ու մեդիագրագիտությամբ
  • Ճանապարհածախս․ Հայաստանից մասնակիցների ճանապարհածախսը փոխհատուցվում է Erasmus+ կանոններով՝ մինչև 309
  • Կացություն և սնունդ․ 100%-ով ֆինանսավորվում է ծրագրի կողմից
  • Աշխատանքային լեզու․ Անգլերեն
  • Մասնակցության վճար․ 50 EUR
  • Դիմելու վերջնաժամկետ․ Սեպտեմբերի 12, 2026 

Դիմելու համար լրացրեք հայտադիմումը․ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf1F6Nj5LT9_l_wwpE1ncW809xiTMFQNyC7hy8_QnpPiidrEA/viewform

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.