Skip to content Skip to footer

«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն հայտարարում է մասնակիցների ընտրություն «CoDes – Innovative Strategies to Combat Youth Depopulation» միջազգային ծրագրի համար, որը տեղի կունենա 2026 թվականի սեպտեմբերի 22-ից 26-ը (ժամանման օր՝ սեպտեմբերի 21, մեկնման օր՝ սեպտեմբերի 27) Իսպանիայի Վիլյակառիլյո (Խաեն) քաղաքում։

Ծրագրի մասին

Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել երիտասարդական աշխատողների, համայնքային ակտիվիստների և ՏԻՄ ներկայացուցիչների կարողությունները՝ գյուղական բնակավայրերից երիտասարդների արտահոսքի (ապաբնակեցման) խնդիրներին դիմակայելու համար: Նորարարական մեթոդաբանությունների միջոցով ծրագիրն անդրադառնալու է այնպիսի թեմաների, ինչպիսիք են գյուղական ձեռներեցությունը, թվայնացումը, երիտասարդների մասնակցությունը հանրային կյանքում, կանաչ տնտեսությունը, տեղական ինքնությունը և համայնքային զարգացումը:

Ծրագիրն իրականացվում է ոչ ֆորմալ ուսուցման մեթոդներով և ներառում է ինտերակտիվ աշխատաժողովներ, միջազգային լավագույն փորձի փոխանակում, քննարկումներ և ցանցային (networking) հանդիպումներ՝ Եվրոպայում երկարաժամկետ գործընկերություններ ձևավորելու համար։

Ծրագրի պայմաններն ու մանրամասները․

  • Ովքե՞ր կարող են դիմել․ Երիտասարդական աշխատողներ, ՀԿ աշխատակիցներ/կամավորներ, դասընթացավարներ, ՏԻՄ ներկայացուցիչներ և 18+ տարեկան ակտիվ երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են գյուղական համայնքների զարգացմամբ:
  • Վիզայի պահանջ․ Ծրագրին կարող են դիմել միայն այն մասնակիցները, ովքեր ունեն վավեր Շենգենյան վիզա (կամ ԵՄ մուտքի/կացության կարգավիճակ) ծրագրի անցկացման օրերի համար (սեպտեմբերի 21–27)։
  • Ճանապարհածախս․ Հայաստանից մասնակիցների ճանապարհածախսը փոխհատուցվում է Erasmus+ կանոններով՝ մինչև 600€ սահմանաչափով (ներառյալ Մադրիդից Վիլյակառիլյո կազմակերպվող տեղափոխումը):
  • Կացություն և սնունդ․ 100%-ով ֆինանսավորվում է ծրագրի կողմից (հյուրանոց՝ Hotel Sierra de las Villas, Villacarrillo):
  • Աշխատանքային լեզու․ Անգլերեն:
  • Մասնակցության վճար․ 50 EUR
  • Դիմելու վերջնաժամկետ․ Սեպտեմբերի 15, 2026 (հայտերը դիտարկվում են ստացմանը զուգահեռ / rolling basis, ուստի խորհուրդ է տրվում դիմել հնարավորինս շուտ):

Դիմելու համար լրացրեք հայտադիմումը․ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSebKe4G1l5joLmFJD_9LrosSwqWz-cCKmYSuNX-5yE5SV94HQ/viewform

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.