«Ազատ Քվե» դիտորդական առաքելությունը (իրականացված «Երիտասարդները հանուն փոփոխության» ՔՀԶ ՀԿ-ի և «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից) հրապարակել է 2026 թ. հոկտեմբերի 25-ին Ստեփանավան համայնքում անցկացված ավագանու ընտրությունների դիտարկման վերջնական զեկույցը։ 26 դիտորդներով դիտարկումն իրականացվել է համայնքի բոլոր 29 ընտրական տեղամասերում։
Արդյունքներ և մասնակցություն
- Մասնակցություն․ 13 299 ընտրող (68.72%)։
- Մանդատների բաշխում (21 մանդատ)․
- «Գործարար» կուսակցություն — 5505 ձայն (9 մանդատ)
- «Քաղաքացիական պայմանագիր» — 4681 ձայն (8 մանդատ)
- «Ուժեղ Հայաստան» -2609 ձայն (4 մանդատ)
- «Հանրապետություն» — 452 ձայն (0 մանդատ, չի հաղթահարել 4%-ի շեմը)
Հիմնական արձանագրումները
- Ընդհանուր գնահատական․ Այլ անձի փոխարեն քվեարկության, բազմակի քվեարկության, լցոնման կամ արդյունքների կեղծման հաստատված դեպքեր չեն արձանագրվել։
- Խախտումներ և ընթացակարգային խնդիրներ․
- Ինքնասոսնձվող դրոշմանիշերի համատարած տպագրական թերություններ (11 տեղամասում)։
- Բաց քվեարկության և գաղտնիության խախտման բազմաթիվ դեպքեր։
- Գյուլագարակի համայնքապետի և վստահված անձանց կողմից հանձնաժողովի աշխատանքին միջամտելու փորձեր, ճնշումներ դիտորդների նկատմամբ։
- Չհրկիզվող պահարանը բաց թողնելու դեպքեր (25/2, 25/24)։
- 29 տեղամասից 19-ը անմատչելի են հենաշարժական խնդիրներ ունեցողների համար։
- Թեկնածուների հայտարարագրերի թերի/ձեռագիր լրացում և լռության օրերին սոցցանցերում քարոզչության տարածում։
Ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ կից փաստաթղթում:
