Skip to content Skip to footer

«Ազատ Քվե» դիտորդական առաքելությունը (իրականացված «Երիտասարդները հանուն փոփոխության» ՔՀԶ ՀԿ-ի և «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից) հրապարակել է 2026 թ. հոկտեմբերի 25-ին Ստեփանավան համայնքում անցկացված ավագանու ընտրությունների դիտարկման վերջնական զեկույցը։ 26 դիտորդներով դիտարկումն իրականացվել է համայնքի բոլոր 29 ընտրական տեղամասերում։

Արդյունքներ և մասնակցություն

  • Մասնակցություն․ 13 299 ընտրող (68.72%)։
  • Մանդատների բաշխում (21 մանդատ)․
    • «Գործարար» կուսակցություն — 5505 ձայն (9 մանդատ)
    • «Քաղաքացիական պայմանագիր» — 4681 ձայն (8 մանդատ)
    • «Ուժեղ Հայաստան» -2609 ձայն (4 մանդատ)
    • «Հանրապետություն» — 452 ձայն (0 մանդատ, չի հաղթահարել 4%-ի շեմը)

Հիմնական արձանագրումները

  • Ընդհանուր գնահատական․ Այլ անձի փոխարեն քվեարկության, բազմակի քվեարկության, լցոնման կամ արդյունքների կեղծման հաստատված դեպքեր չեն արձանագրվել։
  • Խախտումներ և ընթացակարգային խնդիրներ․
    • Ինքնասոսնձվող դրոշմանիշերի համատարած տպագրական թերություններ (11 տեղամասում)։
    • Բաց քվեարկության և գաղտնիության խախտման բազմաթիվ դեպքեր։
    • Գյուլագարակի համայնքապետի և վստահված անձանց կողմից հանձնաժողովի աշխատանքին միջամտելու փորձեր, ճնշումներ դիտորդների նկատմամբ։
    • Չհրկիզվող պահարանը բաց թողնելու դեպքեր (25/2, 25/24)։
    • 29 տեղամասից 19-ը անմատչելի են հենաշարժական խնդիրներ ունեցողների համար։
    • Թեկնածուների հայտարարագրերի թերի/ձեռագիր լրացում և լռության օրերին սոցցանցերում քարոզչության տարածում։

Ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ կից փաստաթղթում:

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.