Skip to content Skip to footer

Արենի համայնքում իրականացվեց «REGION. Ընտրական գործընթացների հուսալի իրազեկման համապետական ցանց» ծրագրի հերթական աշխատարանը։ Հանդիպումը վարում էր ծրագրի դասընթացավար, իրավաբան Մարիամ Մկրտչյանը, ում առաջնորդությամբ քննարկվեցին ժողովրդավարական հասարակարգի համար առանցքային մի շարք թեմաներ։

Աշխատարանի օրակարգում ներառված էին քաղաքացիական մասնակցության կարևորությունը, ընտրական իրավունքի սկզբունքներն ու դրանց մատչելիության ապահովումը։ Մասնակիցները հնարավորություն ունեցան համադրել տարածված կարծրատիպերը օրենսդրական փաստերի հետ, ինչպես նաև քննարկել ընտրական իրավախախտումներն ու դրանց դեմ պայքարի արդյունավետ եղանակները։ Առանձնակի անդրադարձ կատարվեց քվեարկության օրվա բոլոր գործընթացներին՝ տեղամասի կահավորումից մինչև արդյունքների ամփոփում, ինչը թույլ տվեց երիտասարդներին ավելի խորությամբ ընկալել ընտրական համակարգի թափանցիկության նշանակությունը։

Աշխատարանն իրականացվում է Եվրոպական միության և German Marshall Fund of the United States — Transatlantic Foundation (GMF TF) -ի ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության ամբողջական պատասխանատվությունը կրում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության կամ GMF TF-ի տեսակետները։

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.