Skip to content Skip to footer

Լոռու մարզի Վանաձոր համայնքում իրականացվեց «REGION. Ընտրական գործընթացների հուսալի իրազեկման համապետական ցանց» ծրագրի հերթական աշխատարանը։ Հանդիպումը վարում էր ծրագրի դասընթացավար Վահե Խաչիկյանը, ում առաջնորդությամբ քննարկվեցին հանրային կյանքում քաղաքացիական մասնակցության դերն ու նշանակությունը։

Աշխատարանի օրակարգն ընդգրկում էր ընտրական իրավունքի հիմնական սկզբունքներն ու դրանց հասանելիության ապահովումը։ Մասնակիցները հնարավորություն ունեցան համադրել տարածված կարծրատիպերը օրենսդրական իրական փաստերի հետ, ինչպես նաև մանրամասն քննարկել ընտրական իրավախախտումների տեսակները, դրանց կանխարգելման և արձագանքման մեխանիզմները։ Առանձնակի ուշադրություն դարձվեց քվեարկության օրվա ամբողջ գործընթացին՝ տեղամասի նախապատրաստումից մինչև արդյունքների վերջնական ամփոփում, ինչը մասնակիցներին թույլ տվեց գործնականում պատկերացնել ընտրական համակարգի թափանցիկության կարևորությունը։

Աշխատարանն իրականացվում է Եվրոպական միության և German Marshall Fund of the United States — Transatlantic Foundation (GMF TF) -ի ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության ամբողջական պատասխանատվությունը կրում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության կամ GMF TF-ի տեսակետները։

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.