Skip to content Skip to footer

«Երիտասարդների մասնակցության խթանումը Լոռիում․ քաղաքացիական ներգրավվածության բարձրացում տեղական և տարածաշրջանային մակարդակներում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ քաղաքացիական երկխոսության հանդիպում ծրագրի մասնակիցների և Տաշիր համայնքի ՏԻՄ ներկայացուցիչների, այդ թվում՝ համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի միջև։

Հանդիպման ընթացքում երիտասարդները ՏԻՄ ներկայացուցիչներին ուղղեցին համայնքային խնդիրներին առնչվող իրենց հարցերը։ Համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը, քաջալերելով երիտասարդների ակտիվությունը, նշեց. «Մենք Տաշիր համայնքում ունենք համայնքապետին կից երիտասարդական խորհուրդ. հարցեր ունենալու դեպքում քննարկե՛ք խորհրդի հետ, հանդիպենք։ Մի՛ սպասեք նման ձևաչափով հանդիպումների հնարավորությանը, այլ հարցերի դեպքում ինքներդ խմբեր ձևավորեք և եկեք միասին քննարկելու»։

Մասնակիցները ներկայացրին իրենց կողմից վերհանված Տաշիր համայնքի երիտասարդությանը հուզող հինգ կարևոր հիմնախնդիրները։ Համատեղ քվեարկության արդյունքում ընտրվեց այն առաջնահերթ խնդիրը, որի լուծմանն ուղղված նախաձեռնություններ են իրականացվելու ծրագրի հաջորդ ամիսների ընթացքում։

Միջոցառումն իրականացվում է «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության կողմից:

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.