«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի գործառնական համակարգող Մադլեն Մինասյանը մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) կայացած՝ նախարարին կից Հասարակական խորհրդի հերթական նիստին։
Նիստին մասնակցում էին Հասարակական խորհրդում ներգրավված կազմակերպությունների ներկայացուցիչներն ու ոլորտային փորձագետները։ Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մաղթել է արդյունավետ և կառուցողական քննարկում։
Օրակարգի շրջանակում ներկայացվել են.
- «Առողջ տանիք» ծրագրի նախագիծը,
- Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում իրականացվող աշխատանքներն ու զարգացման հեռանկարները,
- Հանրապետությունում աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման ընթացքը։
Ներկայացված թեմաների շուրջ կազմակերպվել է հարցուպատասխան և մասնագիտական քննարկում։ Նիստի ավարտին որոշում է կայացվել ձևավորել ոլորտային աշխատանքային խմբեր՝ հետագա աշխատանքներն առավել համակարգված և արդյունավետ իրականացնելու նպատակով։
