«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, համագործակցելով «Բրայթ Իմփաքթ» ՀԿ-ի հետ, կազմակերպում է «Առաջնորդություն և համայնքային նախաձեռնություններ» թեմայով աշխատարան։
Միջոցառման նպատակն է զարգացնել երիտասարդների առաջնորդական կարողությունները, խթանել նախաձեռնողականությունը և աջակցել համայնքային կյանքում նրանց ակտիվ ներգրավվածությանը։ Աշխատարանի ընթացքում մասնակիցները կքննարկեն առաջնորդության դերը համայնքային զարգացման գործընթացներում, կծանոթանան արդյունավետ նախաձեռնությունների մշակման ու իրականացման սկզբունքներին, ինչպես նաև կկիսվեն գաղափարներով և փորձով՝ համայնքային փոփոխությունների ստեղծման ուղղությամբ։
Մանրամասներ.
- Ամսաթիվ. հուլիսի 19
- Ժամ. 13:00
- Վայր. «Բրայթ Իմփաքթ» ՀԿ
- Ավարտական փուլ. Աշխատարանին մասնակցած բոլոր երիտասարդները կստանան մասնակցության հավաստագրեր։
Գրանցման կարգը. Աշխատարանին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել գրանցման հայտը։
Աշխատարանն իրականացվում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ «ՍԴ Պլատֆորմ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Մաքս վան դեր Ստուել հիմնադրամի կողմից։ Ծրագիրն իրականացվում է «ՍԴ Պլատֆորմ Հայաստանի» հետ համագործակցությամբ։
