Տեղեկատվական մանիպուլյացիան կարող է մոլորեցնել մարդկանց և խանգարել նրանց կայացնել իրազեկված որոշումներ։ Նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս, որ կեղծ կամ խեղաթյուրված բովանդակությունը տարածվի ավելի արագ և ավելի լայն մասշտաբով, քան երբևէ։
Դրա վնասը կանխելու համար մենք բոլորս պետք է սովորենք ճանաչել այն։ Փաստերի ստուգումը (fact-checking) կարող է օգնել վերականգնել ճշգրիտ պատկերը։ Ուստի կարևոր է ուժեղացնել քաղաքացիների քննաատական միտքը։
Ի՞նչ է տեղեկատվական մանիպուլյացիան։
Տեղեկատվական մանիպուլյացիան միտումնավոր փորձ է՝ մոլորեցնելու, շփոթություն ստեղծելու և թուլացնելու վստահությունը ժողովրդավարության, հասարակության, հետազոտությունների և լրատվամիջոցների նկատմամբ։ Սա կարող է ստեղծել կամ խորացնել լարվածություններ և ապակայունացնել համայնքները։
6 խորհուրդ՝ մանիպուլյացիայից պաշտպանվելու համար
1․ Ստուգեք աղբյուրի հավաստիությունը
Սոցիալական ցանցերի անանուն հաշիվներին պետք է վերաբերվել զգուշությամբ։ Որոշ դերակատարներ նույնիսկ նմանակում են վստահելի աղբյուրները։ Այսպես կոչված «դոպելգանգեր» (նմանակման) գործողությունները օգտագործում են հեղինակավոր կայքերի կլոնները՝ կեղծ պնդումներ տարածելու համար։ Ուշադիր եղեք անսովոր դոմենային վերջավորությունների հանդեպ օրինակ՝ «.ltd», «.online» կամ «.foo»։ Դրանք կարող են մատնանշել խաբուսիկ կայք։
2․Ստուգեք աղբյուրի նախորդ գործունեությունը (ռեպուտացիան)։
Աղբյուրի վստահելիությունը որոշելու լավագույն միջոցը նրա պատմությանը ծանոթանալն է։ Եթե այն չունի հստակ հետագիծ, փորձեք ավելին իմանալ դրա մասին։ Վստահելի աղբյուրները թափանցիկ են իրենց թիմի, առաքելության և ֆինանսավորման հարցերում։ Եթե չեք կարողանում պարզել, թե ով է կանգնած դրա հետևում, եղեք զգոն։
3․Ուշադրություն դարձրեք օգտագործվող տոնին։
Տեղեկատվությունը մանիպուլացնելու տեխնիկաներից մեկը շոկային կամ չափազանց զգացմունքային լեզվի կիրառումն է՝ «թշնամիներ» ստեղծելու և մեղքը վերագրելու նպատակով։ Եթե որևէ աղբյուր մշտապես օգտագործում է նման տոն և առանց հավաստի ապացույցների փնտրում է «քավության նոխազներ», հնարավոր է՝ այն փորձում է ձեզ մոլորեցնել։
4․Փնտրեք ապացույցներ։
Տեղեկատվական մանիպուլյացիայով զբաղվողները հաճախ «ընտրովի» կերպով ներկայացնում են փաստերը կամ ճշմարտությունը խառնում կեղծիքի հետ՝ մոլորեցնելու նպատակով։ Արտասովոր պնդումները պահանջում են ծանրակշիռ ապացույցներ։ Միշտ ստուգեք տեղեկատվությունը վստահելի աղբյուրների միջոցով։
5․Ստուգեք մի քանի աղբյուրներ
Համացանցում արված արագ որոնումը կօգնի պարզել պնդման իսկությունը։ Վստահելի լրատվամիջոցների կամ փաստերի ստուգման մասնագիտացված կայքերի ուսումնասիրությունը կապահովի անհրաժեշտ համատեքստ և հստակություն։
6․Մտածեք քննադատորեն։
Նախքան տեղեկությամբ կիսվելը՝ ուշադիր գնահատեք այն։
- Եղեք քննադատ այն ամենի հանդեպ, ինչ կարդում եք առցանց։
- Պաշտպանեք Ձեզ մանիպուլյացիայից։
Աղբյուրը՝ European Commision . Հոդվածը թարգմանվել է սկզբնաղբյուրից
«Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները»:
“This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region and do not necessarily reflect the views of the European Union.”
