«ԱզատվելOFF կարծրատիպերից» խաղը ստեղծվել է որպես ինտերակտիվ և ուսուցողական գործիք, որը խթանում է գենդերային հավասարության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, գիտելիքների խորացումը և քննադատական մտածողության զարգացումը։ Խաղը նախատեսված է երիտասարդների համար (14+), սակայն կարող է կիրառվել նաև մեծահասակների հետ աշխատանքում՝ որպես քննարկումների մեկնարկային միջոց։
Խաղը հնարավորություն կտա երիտասարդներին բացահայտել և վերաիմաստավորել տարածված կարծրատիպերը՝ հիմնվելով փաստերի վրա և զարգացնելով քննադատական մտածողությունը, ինչպես նաև փաստերի ստուգման և վերլուծական հմտությունները։ Մասնակիցները կսովորեն ճանաչել ու կիրառել թվային և հետազոտական տվյալները՝ միաժամանակ խթանելով իրենց ստեղծարար մտածողությունը։
