2025 թ․ սեպտեմբերի 13-ից մինչև հոկտեմբերի 12-ը ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ, Տաշիր և Ստեփանավան բազմաբնակավայր համայնքներում իրականացվել են երկօրյա աշխատարաններ՝ ավելի քան 80 աղջիկների և կանանց մասնակցությամբ։ Այս աշխատարանների նպատակն էր նպաստել մասնակիցների ներգրավվածության բարձրացմանը հանրային կյանքի և համայնքային զարգացման գործընթացներում։
Աշխատարանների ընթացքում մասնակիցները ծանոթացել են համայնքային առաջնորդության, համախմբման, տեղական ինքնակառավարման և որոշումների կայացման գործընթացներում մասնակցության սկզբունքներին։ Քննարկվել են նաև կանանց իրավունքների պաշտպանությանը, կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) տեղայնացմանը և համայնքային ջատագովությանը վերաբերող թեմաներ։
Աշխատարանների ընթացքում իրականացվել է նաև համայնքային զարգացման հիմնախնդիրների և խոչընդոտների քարտեզագրում՝ կիրառելով «Կայուն զարգացման նպատակների քարտեզագրում» (SDG Mapping) մեթոդը, որը հնարավորություն է տվել մասնակիցներին վերլուծել համայնքային հիմնախնդիրները և դրանք կապել ԿԶՆ-ի համապատասխան նպատակների ու թիրախների հետ։ Այս մեթոդը խթանել է համայնքային խնդիրների համակարգային ըմբռնումը, նպաստել է մասնակիցների ռազմավարական մտածողության զարգացմանը և բարելավել նրանց կարողությունները՝ տեղական մակարդակում կայուն զարգացման առաջնահերթությունները ձևակերպելու և դրանց շուրջ համագործակցություն կառուցելու ուղղությամբ։
Բացի վերլուծական բաղադրիչից՝ աշխատարանները ծառայել են որպես համագործակցային հարթակ, որտեղ տարբեր բնակավայրերից մասնակիցները փոխանակել են փորձը, գաղափարները և նախաձեռնությունները՝ միտված իրենց համայնքների կայուն զարգացմանը։ Այս փոխգործակցությունը ձևավորել է վստահության մթնոլորտ և խթանել է տեղական մակարդակում համատեղ նախաձեռնությունների ձևավորումը՝ ընդգծելով յուրաքանչյուր մասնակցի դերը համայնքային դրական փոփոխությունների առաջխաղացման գործում։
Սույն վերլուծությունը պատրաստվել է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «CSOs4SLD2. ՔՀԿ-ները հանուն կայուն տեղական զարգացման (դրամաշնորհների կառավարում)» ծրագրի շրջանակում՝ «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո։ Վերջինս իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի հետ համագործակցությամբ:
Նյութի բովանդակությունը բացառապես «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի պատասխանատվությունն է և պարտադիր չէ, որ արտահայտի Գերմանիայի կառավարության, ԵՄ-ի, GIZ-ի կամ ՀԿ Կենտրոնի տեսակետները:
