2025 թվականի հուլիսի 11-13-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ «ԵՄ-ն՝ հանուն երիտասարդների շրջանավարտների ցանց»-ի անդամների հավաքը, որին մասնակցեց «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Արամ Գևորգյանը։
Վերջին 6 ամիսների ընթացքում Արամը, որպես ցանցի անդամ, երկու թիմակիցների հետ միասին իրականացրել է երիտասարդական աշխատանք Արթիկ համայնքում։ Թբիլիսյան հանդիպման ժամանակ ներկայացվեցին համայնքային այս նախաձեռնության արդյունքները։
Ցանցի հիմնական նպատակն է մոբիլիզացնել ԵՄ ծրագրերի շրջանավարտներին՝ նպաստելով համայնքներում սահմանափակ հնարավորություններ ունեցող երիտասարդների ակտիվացմանն ու նրանց ներգրավմանը միջազգային նոր հարթակներում։
