2025 թվականի հունիսի 27-29-ը «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հայկ Ամիրխանյանը մասնակցեց «Քննադատական մտածողության ու կոնֆլիկտների տրանսֆորմացիայի դպրոցին»։
Եռօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան քննադատական մտածողության հիմունքներին, գործնական աշխատանքների միջոցով վերլուծեցին տեքստեր՝ վեր հանելով կարծրատիպերը, կեղծ փաստերն ու մանիպուլյացիաները։
Դասընթացն իրականացվել է «Ճգնաժամի հասցեագրում․ Երկրորդ փուլ» ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։
