Skip to content Skip to footer

2025 թվականին «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպությունը «Կայուն զարգացման նպատակները համայնքներում․ խնդիրներ և լուծումներ» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր երկխոսության հանդիպումներ Ստեփանավան, Տաշիր և Գյուլագարակ համայնքների 15-40 տարեկան կանանց և աղջիկների, ՔՀԿ ներկայացուցիչների և ՏԻ մարմինների միջև։

Հանդիպումների ընթացքում ներկայացվեց Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) համապատասխան մշակված համայնքային խնդիրների ամփոփ զեկույցը։ Մասնակիցները քննարկեցին հնարավոր լուծումներն ու համագործակցության ուղիները երիտասարդ կանանց, աղջիկների և այլ շահագրգիռ կողմերի միջև՝ նպատակ ունենալով խթանել տեղական կայուն զարգացումը։

Սույն միջոցառումներն իրականացվում են «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի «CSOs4SLD2. ՔՀԿ-ները հանուն կայուն տեղական զարգացման (դրամաշնորհների կառավարում)» ծրագրի փոքր դրամաշնորհների բաղադրիչի շրջանակում՝ «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսավորմամբ։

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.