Skip to content Skip to footer

2025 թվականին ՍԴ Պլատֆորմը «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպության հետ համատեղ՝ համագործակցելով Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջի հետ, Վարդենիսի երիտասարդների համար իրականացրեց դասընթաց՝ նվիրված տեղական ինքնակառավարմանը և բնակիչների մասնակցությանը։

Դասընթացի նպատակն էր բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը տեղական ժողովրդավարության վերաբերյալ և ձևավորել նրանց մոտ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում։ Մասնակիցները ծանոթացան Տեղական ինքնակառավարման համակարգի կառուցվածքին, հասկացան, թե ինչ դեր ունեն համայնքի ղեկավարը, ավագանին և աշխատակազմը, ինչպես նաև քննարկեցին, թե ինչու է կարևոր յուրաքանչյուր բնակչի մասնակցությունը համայնքային որոշումների կայացմանը։

Սույն աշխատարանը իրականացնում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն՝ «ՍԴ Պլատֆորմ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Մաքս վան դեր Ստուել հիմնադրամի կողմից։

Ծրագիրն իրականացվում է «ՍԴ Պլատֆորմ Հայաստանի» հետ համագործակցությամբ։

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.