2025 թվականի սեպտեմբերի 28-ին Տաշիր համայնքում շարունակվեց «Կայուն զարգացման նպատակները համայնքներում. խնդիրներ և լուծումներ» ծրագրի երկօրյա դասընթացը։ Երկրորդ օրը հագեցած էր գործնական աշխատանքներով և համայնքային զարգացմանն ուղղված քննարկումներով։
Օրվա առաջին հատվածում դասընթացավար Վարսիկ Ներկարարյանի հետ մասնակիցներն անդրադարձան «Կանանց իրավունքներ» թեմային։ Գործնական վարժությունների միջոցով վերլուծվեց կանանց դերը համայնքային կյանքում և նրանց մասնակցության հնարավորությունները որոշումների կայացման գործընթացներում։
Դասընթացի երկրորդ կեսին դասընթացավար Դավիթ Հակոբյանը ներկայացրեց «Կայուն զարգացման նպատակները և ջատագովություն» թեման։ Տեսական գիտելիքները գործնականում կիրառելու նպատակով մասնակիցներն իրականացրին Տաշիր խոշորացված համայնքի խնդիրների քարտեզագրում՝ օգտագործելով «ԿԶՆ քարտեզագրում» (SDG Mapping) մեթոդը։ Այս աշխատանքը թույլ տվեց տեղական խնդիրները համադրել կայուն զարգացման գլոբալ նպատակների հետ և նախանշել հնարավոր լուծումներ։
Սույն դասընթացն իրականացվել է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի «CSOs4SLD2. ՔՀԿ-ները հանուն կայուն տեղական զարգացման (դրամաշնորհների կառավարում)» ծրագրի փոքր դրամաշնորհների բաղադրիչի շրջանակում՝ «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսավորմամբ։
