«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպությունը, «Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի շրջանակներում, 2025թ․ հունվարի 31-ին ազդարարեց «Առաջնորդելով համայնքում» նախաձեռնության մեկնարկը։ Նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Լոռու և Տավուշի մարզերի երիտասարդ աղջիկների նախաձեռնողականության բարձրացմանը և առաջնորդական հմտությունների զարգացմանը։
Ծրագիրը բաղկացած է երկու հիմնական փուլից, որոնց միջոցով նախատեսվում է հետևողականորեն զարգացնել երիտասարդ կանանց և աղջիկների կարողությունները։ Նախաձեռնությունն ուղղված է նրանց ակտիվ մասնակցության խթանմանը և առաջնորդական ներուժի բացահայտմանը համայնքային կյանքում։
