Գյուլագարակ համայքնի մեր Մեդիա ակումբում կայացավ «Media-check» փաստերի ստուգման ակումբներ Լոռու մարզում» նախագծի երկրորդ «ՄեդիաՎիքենդ»-ը։
Մասնակիցները քննարկեցին մեդիամանիպուլյացիաների դրսևորումները հայաստանյան իրականությունում, փորձելով հասկանալ՝ ինչպես կարելի է ճանաչել մանիպուլյատիվ բովանդակությունը և կանխել դրա ազդեցությունը հանրային կարծիքի վրա։
Նրանք նաև սովորեցին օգտագործել ընդլայնված որոնման գործիքները Google-ում, հասկանալ՝ ինչպես կատարել արդյունավետ որոնում և գտնել առավել վստահելի տեղեկատվական աղբյուրներ։
Անդրադարձ կատարվեց նաև կիբեռանվտանգության թեմային․ մասնակիցները քննարկեցին թվային հիգիենայի, անվտանգ գաղտնաբառերի և անձնական տվյալների պաշտպանության կարևորությունը։
Մասնակիցների իրենց խոսքում նշեցին, որ ներկայացված թեմաները շատ արդիական էին և օգնում են իրենց ոչ միայն օնլայն միջավայրում ավելի պաշտպանված լինել, այլև մեդիայում ավելի տեղեկացված ու քննադատական մտածողությամբ հանդես գալ։
Youth in Action: Youth Empowerment and Leadership Development in Armenia
Նախագիծը իրականացվում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից՝
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ՝ «Փաստերի ստուգման ակումբներ» ծրագրի շրջանակներում։
«Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից՝ իրականացվելով Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ։
