Skip to content Skip to footer

💡Գյուլագարակ համայքնի մեր Մեդիա ակումբում կայացավ «Media-check» փաստերի ստուգման ակումբներ Լոռու մարզում» նախագծի երկրորդ «ՄեդիաՎիքենդ»-ը։

📎Մասնակիցները քննարկեցին մեդիամանիպուլյացիաների դրսևորումները հայաստանյան իրականությունում, փորձելով հասկանալ՝ ինչպես կարելի է ճանաչել մանիպուլյատիվ բովանդակությունը և կանխել դրա ազդեցությունը հանրային կարծիքի վրա։

📈Նրանք նաև սովորեցին օգտագործել ընդլայնված որոնման գործիքները Google-ում, հասկանալ՝ ինչպես կատարել արդյունավետ որոնում և գտնել առավել վստահելի տեղեկատվական աղբյուրներ։

🙌Անդրադարձ կատարվեց նաև կիբեռանվտանգության թեմային․ մասնակիցները քննարկեցին թվային հիգիենայի, անվտանգ գաղտնաբառերի և անձնական տվյալների պաշտպանության կարևորությունը։

💬 Մասնակիցների իրենց խոսքում նշեցին, որ ներկայացված թեմաները շատ արդիական էին և օգնում են իրենց ոչ միայն օնլայն միջավայրում ավելի պաշտպանված լինել, այլև մեդիայում ավելի տեղեկացված ու քննադատական մտածողությամբ հանդես գալ։

Youth in Action: Youth Empowerment and Leadership Development in Armenia

📣 Նախագիծը իրականացվում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից՝

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ՝ «Փաստերի ստուգման ակումբներ» ծրագրի շրջանակներում։

«Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից՝ իրականացվելով Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ։

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.