Skip to content Skip to footer

Ծրագրի նպատակն է նպաստել Տավուշի եւ Լոռու մարզերի երիտասարդ աղջիկների նախաձեռնողականության եւ առաջնորդական հմտությունների զարգացմանը։

Ծրագրի շրջանակում մասնակիցները  հնարավորություն ունեցան զարգացնելու իրենց առաջնորդական կարողությունները, հաղորդակցման հմտությունները, ինչպես նաև գիտելիքները մարդու իրավունքների, տեղական ինքնակառավարման ու գենդերային հավասարության մասին։ Բացի այդ, կարողացան մասնակցել համայնքային նախաձեռնությունների պլանավորման և իրականացման գործընթացներին, ինչը օգնեց  ավելի ակտիվ մասնակցել համայնքի զարգացման կյանքին:

Ծրագիրը իրականացվել է չորս փուլով:

Առաջին փուլի երկօրյա դասընթացն իրականացվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում, որտեղ կազմակերպված դասընթացը ուներ 17 մասնակից:

Երկրորդ փուլում երկօրյա դասընթացն իրականացվել է Լոռու մարզի Տաշիր համայնքում, որին մասնակցում էր 20 երիտասարդ: Երկօրյա դասընթացների ընթացքում մասնակիցները տեղեկացան առաջնորդության, տեղական ինքնակառավարման, ինչպես նաև համայնքային կյանքում մասմակցության կարևորության մասին,  քննարկել են նախաձեռնությունների տարբեր օրինակներ, այնուհետև քարտեզագրել  են համայնքային խնդիրները ու փորձել են մշակել դրանց լուծմանն ուղղված համայնքային նախաձեռնություններ։

Ծրագրի երրրորդ փուլի ընթացքում մասնակիցները ունեցան վեբինար ՄԻՊ Վանաձորի մասնաճյուղի գրասենյակի ղեկավարի հետ, ով պատմեց կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը և այլ մանրամասներ:

Չորրորդ փուլի ընթացքում Նոյեմբերյան համայնքի երիտասարդները կազմակերպեցին 1 համայնքային նախաձեռնություն, որի ընթացքում վերապատրաստված երիտասարդները  իրենց համայնքի երիտասարդների ներկայացրեցին մարդու իրավունքների ու համայնքային նախաձեռնությունների մասին:

«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի «Առաջնորդելով համայնքում» Լոռու և Տավուշի մարզերի աղջիկների հզորացման ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Լիբերալ քաղաքականության ինստիտուտի «Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ:

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.