Skip to content Skip to footer

«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից իրականացվող «The “SHE” in Civic» ծրագրի շրջանակում Փամբակ համայնքի Բազում բնակավայրի երիտասարդները մասնակցեցին «ԱԶԱՏՎԵԼ-OFF կարծրատիպերից» կրթական խաղին։ Միջոցառումը նախաձեռնել էր «STEREOTYPES:CUT» եռօրյա աշխատարանի մասնակից Աստղիկ Ծատուրյանը, ով ծրագրի ընթացքում ստացած գիտելիքները կիրառեց իր համայնքի հասակակիցների հետ աշխատելիս։

Խաղի ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան բացահայտելու կարծրատիպերի մասին իրենց պատկերացումներն ու համոզմունքները, զարգացնելու քննադատական մտածողությունը և միմյանց լսելու մշակույթը։ Ինչպես նշում է Աստղիկը, այս գործընթացը ոչ միայն ուսուցանող էր, այլև հնարավորություն տվեց լինել ավելի իրազեկված քաղաքացի ու օգնել դիմացինին տեղեկանալու և գործելու համար։

The “She” in Civic ծրագիրն իրականացվում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից` CFLI-ի աջակցությամբ։ Այստեղ արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ արտացոլեն CFLI-ի պաշտոնական քաղաքականությունը կամ դիրքորոշումը:

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.