Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում «ԿԶ նպատակները համայնքներում․ խնդիրներ և լուծումներ» ծրագրի մասնակիցներ Ռոզիտա Խաչատրյանը, Նանե Գագինյանը և Նարե Օհանյանն իրականացրել են համայնքային նախաձեռնություն՝ նվիրված ԿԶ 15-րդ նպատակին (Կյանքը ցամաքում)։
Նախաձեռնության շրջանակներում համայնքի երիտասարդները խաղացել են «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ-ի «ԿԼԻՄՈՒՍ» կրթական խաղը։ Այն նպատակ ունի խորացնել մասնակիցների գիտելիքները կլիմայի փոփոխության հետևանքների և դրանց հակազդման ուղիների մասին՝ միաժամանակ խթանելով վերլուծական մտածողությունը, համագործակցությունը և պատասխանատու քաղաքացիական վարքագիծը։
Սույն նախաձեռնությունն իրականացվում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի «CSOs4SLD2. ՔՀԿ-ները հանուն կայուն տեղական զարգացման (դրամաշնորհների կառավարում)» ծրագրի փոքր դրամաշնորհների բաղադրիչի շրջանակում՝ «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսավորմամբ։
