Skip to content Skip to footer

«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպությունը հայտարարում է նոր՝ «REGION. Ընտրական գործընթացների հուսալի իրազեկման համապետական ցանց» ծրագրի մեկնարկի մասին: Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության 10 մարզերում և նպատակ ունի բարձրացնել քաղաքացիների ընտրական իրազեկվածությունը, ուժեղացնել դիմադրողականությունը ապատեղեկատվության նկատմամբ, ինչպես նաև խթանել քաղաքացիների պատասխանատու և գիտակցված մասնակցությունը ընտրական գործընթացներին:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է 30 համայնքային դասընթացների միջոցով բարձրացնել մարզաբնակ քաղաքացիների իրազեկվածության մակարդակը, իրականացնել տեղեկատվության հետևողական մոնիթորինգ ու փաստերի ստուգում: Բացի այդ, կգործարկվի թվային օժանդակող համակարգ, որը շուրջօրյա ռեժիմով աջակցություն կցուցաբերի ընտրողներին:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության և German Marshall Fund of the United States — Transatlantic Foundation (GMF TF)-ի ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության ամբողջական պատասխանատվությունը կրում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության կամ GMF TF-ի տեսակետները։

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.