Ծրագրի նպատակն է հզորացնել և խթանել երիտասարդների ներգրավվածությունը տեղական ժողովրդավարական գործընթացներում՝ ձևավորելով մենթորության և համագործակցության կայուն հարթակներ երիտասարդների ու տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) միջև։ Նախաձեռնությունը միտված էր Հայաստանի համայնքների կայուն ապագայի համար իրազեկ, ակտիվ և պատասխանատու քաղաքացիական հասարակության ձևավորմանը։
Նախագիծն իրականացվել է երեք հիմնական փուլերով.
- Առաջին փուլում կազմակերպվել է երկօրյա դասընթաց, որի ընթացքում Հայաստանի տարբեր մարզերից ներգրավված 10 փորձառու երիտասարդական աշխատողներ վերապատրաստվել են որպես մենթորներ՝ տեղական ժողովրդավարության, ջատագովության և նշանակալից մասնակցության ոլորտում։
- Երկրորդ փուլում Վանաձորում անցկացվել է քառօրյա ինտենսիվ դասընթաց, որի միջոցով հզորացվել են Հայաստանի հեռավոր ու գյուղական բնակավայրերից ընտրված 20 երիտասարդներ։ Այս փուլի ավարտին մասնակիցները հանդիպել են իրենց մենթորներին՝ համայնքային հաջորդ քայլերը պլանավորելու համար։
- Երրորդ փուլում երիտասարդները, մենթորների աջակցությամբ, իրենց համայնքներում նախաձեռնել են տեղական ծրագրեր և հանդիպումներ ՏԻՄ ներկայացուցիչների ու բնակիչների հետ, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 250 քաղաքացի։ Այս փուլն ամփոփվել է մեծ Երիտասարդական ֆորումով և պանելային քննարկմամբ՝ ոլորտային փորձագետների, ՏԻՄ և նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ծրագիրը նպաստել է տեղական մակարդակում կառուցողական երկխոսության ակտիվացմանը, երիտասարդների քաղաքացիական գիտակցության բարձրացմանը, ինչպես նաև համայնքային կոնկրետ խնդիրների լուծմանը (այդ թվում՝ փողոցային լուսավորության և աղբահանության բարելավմանը)։
Ծրագիրն իրականացվում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից։ Այն ֆինանսավորվում է Եվրոպայի Խորհրդի Եվրոպական Երիտասարդական Հիմնադրամի կողմից:
