Skip to content Skip to footer

«Media-check» փաստերի ստուգման ակումբներ Լոռու մարզում» ծրագիրն իրականացվել է Տաշիր և Գյուլագարակ համայնքներում։

Ծրագրի նպատակն է՝ խթանել ապատեղեկատվության և մեդիա մանիպուլյացիաների դեմ պայքարը Լոռու մարզի Տաշիր և Գյուլագարակ համայնքներում՝ ստեղծելով փաստերի ստուգման ակումբներ, ձևավորելով համագործակցության նոր հարթակներ, ինչպես նաև զարգացնելով երիտասարդների մեդիագրագիտությունն ու քննադատական մտածողությունը։

Ծրագրի շրջանակներում հասցեագրված հիմնական խնդիրներն ու արդյունքները.

  • Փաստերի ստուգման ակումբների հիմնադրում և կարողությունների զարգացում. Ծրագրի շրջանակում երիտասարդների համար ստեղծվել են փաստերի ստուգման ակումբներ։ Ակումբի անդամները մասնակցում են ամենշաբաթյա «ՄեդիաՈւիքենդ»-ների, որտեղ սովորում են գնահատել տեղեկատվության աղբյուրները, տարբերակել կեղծ և հավաստի տեղեկությունները, ինչպես նաև զարգացնել քննադատական մտածողությունը։
  • Մեդիաբովանդակության արտադրություն և տարածում. Ուսումնական գործընթացին զուգահեռ՝ մասնակիցները ստեղծում են սեփական մեդիաբովանդակություն՝ հոդվածներ, ֆոտոպատմություններ և տեսանյութեր, որոնք հրապարակվում են կազմակերպության կայքում ու սոցիալական հարթակներում։
  • Նորարարական կրթական գործիքների մշակում. Նախագիծը ներառում է կրթական նոր գործիքների մշակում։ Մասնավորապես, կստեղծվի խաղ-քվեստ, որը կօգտագործվի ոչ միայն Տաշիրի և Գյուլագարակի, այլև Լոռու ու հարակից մարզերի երիտասարդների կողմից։ Այս խաղը կօգնի երիտասարդներին ինտերակտիվ ձևաչափով սովորել ապատեղեկատվությունը բացահայտելու մեխանիզմները և մեդիա մանիպուլյացիաների դեմ պայքարի արդյունավետ միջոցները։
  • Իրազեկման արշավների իրականացում. Նախատեսվում է իրականացնել սոցիալական մեդիա արշավ՝ մասնակիցների կողմից պատրաստված կարճ տեսանյութերի (reels) միջոցով։ Տեսանյութերը կներկայացնեն մեդիագրագիտության, թվային անվտանգության և մանիպուլյացիոն բովանդակության բացասական ազդեցությունների թեմաները՝ նպաստելով հասարակության ավելի լայն շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։

«Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից՝ իրականացվելով Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ։

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.