Skip to content Skip to footer

2025 թվականի ապրիլի 6-ին, «Երիտասարդների մասնակցության խթանումը Լոռիում․ քաղաքացիական ներգրավվածության բարձրացում տեղական և տարածաշրջանային մակարդակներում» ծրագրի շրջանակներում Փամբակ համայնքում տեղի ունեցավ հերթական դասընթացը։ Դասընթացավար Դավիթ Հակոբյանի հետ մասնակիցները խորությամբ ուսումնասիրեցին հաղորդակցության, հանրային խոսքի և նախագծերի կառավարման թեմաները։

Աշխատարանի ընթացքում երիտասարդները ծանոթացան նախագծերի պլանավորման, կազմակերպման և իրագործման հիմնական փուլերին՝ ձեռք բերելով գործնական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են սեփական գաղափարները կյանքի կոչելու համար։

Օրվա երկրորդ հատվածում ձևավորված աշխատանքային խմբերում մասնակիցները քարտեզագրեցին և վերհանեցին Փամբակ համայնքի երիտասարդներին հուզող առանցքային խնդիրները։ Այս քարտեզագրումը հիմք կհանդիսանա համայնքային զարգացման հետագա նախաձեռնությունների համար։

Միջոցառումն իրականացվում է «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության կողմից:

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.