Ապրիլի 3-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում իրականացվեց «REGION. Ընտրական գործընթացների հուսալի իրազեկման համապետական ցանց» ծրագրի տասներեքերորդ աշխատարանը։ Հանդիպումը վարում էր «REGION» ծրագրի դասընթացավար Վահե Խաչիկյանը։
Աշխատարանի ընթացքում մասնակիցները քննարկեցին քաղաքացիական մասնակցության ձևերն ու գործիքները, ընտրական սկզբունքները, ինչպես նաև համընդհանուր ընտրական իրավունքի և դրա իրացման կարևորությունը ժողովրդավարական գործընթացներում։
Միջոցառման երկրորդ մասում կազմակերպվեց սիմուլյացիոն աշխատանք, որի շրջանակներում երիտասարդները հնարավորություն ստացան ստանձնել ընտրական գործընթացի տարբեր մասնակիցների դերերը։ Նրանք անձամբ կազմակերպեցին քվեարկության ամբողջ ընթացքը՝ տեղամասի նախապատրաստումից և կահավորումից մինչև արդյունքների վերջնական ամփոփում։
Աշխատարանն իրականացվում է Եվրոպական միության և German Marshall Fund of the United States — Transatlantic Foundation (GMF TF) -ի ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության ամբողջական պատասխանատվությունը կրում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության կամ GMF TF-ի տեսակետները։
