2025 թվականի ապրիլի 5-ին, «Երիտասարդների մասնակցության խթանումը Լոռիում․ քաղաքացիական ներգրավվածության բարձրացում տեղական և տարածաշրջանային մակարդակներում» ծրագրի շրջանակներում Փամբակ համայնքում տեղի ունեցավ հերթական դասընթացը։ Դասընթացավար Վահե Խաչիկյանի ուղղորդմամբ երիտասարդները ծանոթացան առաջնորդության հայեցակարգին և առաջնորդին անհրաժեշտ առանցքային կարողություններին։
Հանդիպման ընթացքում մասնակիցները մանրամասն ուսումնասիրեցին տեղական ինքնակառավարման համակարգի կառուցվածքը և քաղաքացիների ներգրավվածության կարևորությունը համայնքային կառավարման գործընթացներում։ Ինտերակտիվ խմբային աշխատանքների միջոցով երիտասարդները ծանոթացան համայնքային պաշտոնական կայքի գործիքակազմին և այն հնարավորություններին, որոնք թույլ են տալիս բարձրաձայնել տեղական խնդիրները և հետևել դրանց լուծմանը։
Միջոցառումն իրականացվում է «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության կողմից:
