2025 թվականին «Կոտրելով կարծրատիպերը. գենդերային հավասարության խթանում Վանաձոր համայնքում» ծրագրի շրջանակներում Վանաձորի երիտասարդների համար կազմակերպվեց մասնագիտացված մեդիա աշխատարան։
Դասընթացավար Վարսիկ Ներկարարյանի ուղղորդմամբ մասնակիցները քննարկեցին մեդիայի ազդեցությունը հասարակական ընկալումների վրա, սովորեցին նկատել թաքնված կարծրատիպերը և առաջարկեցին ստեղծարար լուծումներ դրանց հաղթահարման համար։
Ծրագիրն իրականացվել է «Կանանի» ՀԿ-ի կողմից տրամադրված ենթադրամաշնորհի շնորհիվ՝ «Սոցիալականացում առանց խտրականության․ առողջ հույզերի և հավասար հարաբերությունների խթանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան կողմից։
