Skip to content Skip to footer

2025 թվականի ապրիլի 25-ին, «Երիտասարդների մասնակցության խթանումը Լոռիում․ քաղաքացիական ներգրավվածության բարձրացում տեղական և տարածաշրջանային մակարդակներում» ծրագրի շրջանակներում, դասընթացավար Վահե Խաչիկյանը մասնակիցներին ներկայացրեց առաջնորդության, քաղաքացիական իրավունքների և տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) գործունեության առանցքային թեմաները։

Խմբային աշխատանքների և ակտիվ քննարկումների միջոցով երիտասարդները ծանոթացան համայնքային պաշտոնական կայքին և դրա ընձեռած հնարավորություններին։ Դասընթացի ընթացքում առանձնակի շեշտադրվեց քաղաքացիական մասնակցության էությունն ու դրա կարևորությունը համայնքի զարգացման գործում։ Մասնակիցներից շատերի համար սա առաջին ծանոթությունն էր համայնքային թվային գործիքներին, ինչը նրանց հնարավորություն կտա այսուհետ լինել ավելի իրազեկված և հետևել համայնքում տեղի ունեցող իրադարձություններին ու որոշումների կայացմանը։

Սույն միջոցառումն իրականացվել է «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության կողմից:

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.