Skip to content Skip to footer

2025 թվականին «Միասին հանուն տեղական ժողովրդավարության» ծրագրի մասնակից Մանեն և համայնքի ակտիվ երիտասարդները, համայնքային նախաձեռնության շրջանակներում, իրականացրեցին բնակիչների հարցումներ և քարտեզագրեցին գյուղի հիմնախնդիրները։ Որպես առաջնահերթություն վերհանվեցին աղբամանների և նստարանների բացակայության հարցերը:

Երիտասարդները դիմեցին համայնքապետարան՝ օգտագործելով թե՛ առցանց հարթակները, թե՛ անձնական հանդիպումների ձևաչափը։ Հետևողական երկխոսության շնորհիվ համայնքում նախ տեղադրվեցին աղբամանները, իսկ կարճ ժամանակ անց լուծվեց նաև նստարանների հարցը։

Ծրագիրն իրականացվել է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից և ֆինանսավորվել է Եվրոպայի խորհրդի Եվրոպական երիտասարդական հիմնադրամի (EYF) կողմից:

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.