Skip to content Skip to footer

ապրիլի 18-ին «REGION. Ընտրական գործընթացների հուսալի իրազեկման համապետական ցանց» ծրագիրն իրականացվեց Արարատ համայնքում։ Աշխատարանի նպատակն էր քաղաքացիական կրթության գործընթացում ներգրավել երիտասարդներին, կանանց, մեծահասակներին, առաջին անգամ ընտրողներին և Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Աշխատարանը վարեց ծրագրի դասընթացավար, ընտրական գործընթացների փորձագետ Մարիամ Հովեյանը, ով մասնակիցների հետ քննարկեց քաղաքացու դերն ու պատասխանատվությունը ժողովրդավարության կայացման գործում։ Մասնակիցները ծանոթացան e-draft և e-request հարթակներին՝ բացահայտելով դրանց հնարավորություններն ու գործնական օգտագործման ձևերը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ընտրություններին առնչվող հաճախ տրվող հարցեր, բացահայտվեցին տարածված սխալ պատկերացումները և դրանք համադրվեցին փաստերի ու գործող օրենսդրության հետ։

Աշխատարանն իրականացվում է Եվրոպական միության և German Marshall Fund of the United States — Transatlantic Foundation (GMF TF) -ի ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության ամբողջական պատասխանատվությունը կրում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության կամ GMF TF-ի տեսակետները

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.