2025 թվականի նոյեմբերին Տաշիրում մեկնարկեց «Media-check» փաստերի ստուգման ակումբներ Լոռու մարզում» նախագծի առաջին «ՄեդիաՎիքենդ»-ը։ Օրվա առաջին հատվածում մասնակիցները սովորեցին, թե ինչ է մեդիան և մեդիագրագիտությունը, ինչու է այն կարևոր հասարակության համար և ինչպես է այն ազդում մեր պատկերացումների ու կարծիքների ձևավորման վրա։ Մեդիագրագիտության 5 հիմնական հարցերի միջոցով երիտասարդները զարգացրին քննադատական մտածողություն և սովորեցին տարբերակել կեղծ և ճիշտ տեղեկատվությունը։
Խմբային աշխատանքի ընթացքում կիրառվեց «Ծառի» մեթոդը, որի միջոցով մասնակիցները վերլուծեցին տեքստեր, բացահայտեցին տեղեկատվության կառուցվածքն ու աղբյուրների հավաստիությունը։ Այս մեթոդը օգնեց նրանց հասկանալ տեղեկատվական շղթաների ձևավորումն ու մեդիայի պատասխանատու օգտագործման դերը։ Օրվա երկրորդ հատվածում մասնակիցները քննարկեցին փաստերի ստուգման մշակույթը և վստահելի տեղեկատվության տարածման մեխանիզմները։
Նախագիծն իրականացվում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ՝ «Փաստերի ստուգման ակումբներ» ծրագրի շրջանակներում։
«Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից՝ իրականացվելով Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ։
