Skip to content Skip to footer

«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, համագործակցելով «Բրայթ Իմփաքթ» ՀԿ-ի հետ, իրականացրեց «Առաջնորդություն և համայնքային նախաձեռնություններ» թեմայով աշխատարանը, որի նպատակն էր զարգացնել երիտասարդների առաջնորդական կարողությունները, խթանել նախաձեռնողականությունը և աջակցել համայնքային կյանքում նրանց ակտիվ ներգրավվածությանը։

Դասընթացը վարեց Արամ Գևորգյանը, ով մասնակիցներին ներկայացրեց առաջնորդության հիմնական սկզբունքները, համայնքային զարգացման գործընթացներում առաջնորդների դերն ու պատասխանատվությունը, ինչպես նաև արդյունավետ համայնքային նախաձեռնությունների մշակման և իրականացման քայլերը։

Աշխատարանի ընթացքում մասնակիցները քննարկեցին համայնքային խնդիրների բացահայտման և դրանց լուծման հնարավորությունները, իրականացրեցին խմբային աշխատանք, ներկայացրին սեփական գաղափարներն ու պլանավորվող նախաձեռնությունները՝ համայնքներում դրական փոփոխություններ նախաձեռնելու նպատակով։

Աշխատարանն իրականացվում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ «ՍԴ Պլատֆորմ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Մաքս վան դեր Ստուել հիմնադրամի կողմից։ Ծրագիրն իրականացվում է «ՍԴ Պլատֆորմ Հայաստանի» հետ համագործակցությամբ։

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.