Skip to content Skip to footer

2025 թվականի նոյեմբերին Գյուլագարակ համայնքի մեր Մեդիա ակումբում կայացավ «Media-check» փաստերի ստուգման ակումբներ Լոռու մարզում» նախագծի երկրորդ «ՄեդիաՎիքենդ»-ը։ Մասնակիցները քննարկեցին մեդիամանիպուլյացիաների դրսևորումները հայաստանյան իրականությունում՝ փորձելով հասկանալ, թե ինչպես կարելի է ճանաչել մանիպուլյատիվ բովանդակությունը և կանխել դրա ազդեցությունը հանրային կարծիքի վրա։

Դասընթացի ընթացքում երիտասարդները սովորեցին օգտագործել Google-ի ընդլայնված որոնման գործիքները, իրականացնել արդյունավետ որոնում և գտնել առավել վստահելի տեղեկատվական աղբյուրներ։ Առանձնահատուկ անդրադարձ կատարվեց կիբեռանվտանգության թեմային. մասնակիցները քննարկեցին թվային հիգիենայի, անվտանգ գաղտնաբառերի և անձնական տվյալների պաշտպանության կարևորությունը։

Մասնակիցներն իրենց խոսքում նշեցին, որ ներկայացված թեմաները խիստ արդիական էին և օգնում են ոչ միայն օնլայն միջավայրում լինել ավելի պաշտպանված, այլև մեդիա դաշտում հանդես գալ քննադատական մտածողությամբ։

Նախագիծը իրականացվում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ՝ «Փաստերի ստուգման ակումբներ» ծրագրի շրջանակներում։

«Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից՝ իրականացվելով Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» — ի հետ համատեղ։

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.