Ապրիլի 11-ին Վաղարշապատում իրականացվեց «REGION. Ընտրական գործընթացների հուսալի իրազեկման համապետական ցանց» ծրագրի հերթական աշխատարանը։ Նախաձեռնության նպատակն էր քաղաքացիական կրթության գործընթացում ներգրավել երիտասարդներին, կանանց, մեծահասակներին, առաջին անգամ ընտրողներին և Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։
Աշխատարանը վարում էր «REGION» ծրագրի դասընթացավար, ընտրական գործընթացների փորձագետ Մարիամ Հովեյանը։ Մասնակիցների հետ քննարկվեց քաղաքացու դերը ժողովրդավարության ամրապնդման գործում, ներկայացվեցին ընտրական գործընթացների հիմնական սկզբունքներն ու իրավական կարգավորումները՝ շեշտադրելով դրանց գործնական կիրառությունը։
Հանդիպման ընթացքում մասնակիցները նաև ծանոթացան e-draft և e-request հարթակներին՝ ուսումնասիրելով դրանց հնարավորությունները։ Առանձնակի ուշադրություն դարձվեց տարածված սխալ պատկերացումների (միֆերի) վերհանմանը և դրանց համադրմանը փաստացի օրենսդրական կարգավորումների հետ։
Աշխատարանն իրականացվում է Եվրոպական միության և German Marshall Fund of the United States — Transatlantic Foundation (GMF TF) -ի ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության ամբողջական պատասխանատվությունը կրում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության կամ GMF TF-ի տեսակետները։
