Ապրիլի 12-ին Տավուշի մարզի Իջևան համայնքում իրականացվեց «REGION. Ընտրական գործընթացների հուսալի իրազեկման համապետական ցանց» ծրագրի հերթական աշխատարանը։ Հանդիպումը վարում էր «REGION» ծրագրի դասընթացավար Վահե Խաչիկյանը:
Աշխատարանի ընթացքում մանրամասն ներկայացվեցին քաղաքացիական մասնակցության կարևորությունն ու ընտրական իրավունքի հիմնարար սկզբունքները: Մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկել ընտրական գործընթացների մատչելիությունը և տարածված կարծրատիպերը համադրել օրենսդրական փաստերի հետ: Առանձնակի անդրադարձ կատարվեց ընտրական իրավախախտումներին և դրանց դեմ պայքարի արդյունավետ եղանակներին՝ մանրամասն դիտարկելով քվեարկության օրվա բոլոր գործընթացները:
Դասընթացին մասնակցում էր բազմազան լսարան՝ մեծահասակներ, երիտասարդներ, Արցախից բռնի տեղահանված անձինք և առաջին անգամ ընտրողներ, ինչը նպաստեց թեմայի շուրջ ակտիվ և բազմակողմանի քննարկումներին:
Աշխատարանն իրականացվում է Եվրոպական միության և German Marshall Fund of the United States — Transatlantic Foundation (GMF TF) -ի ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության ամբողջական պատասխանատվությունը կրում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության կամ GMF TF-ի տեսակետները։
