Skip to content Skip to footer

«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, «REGION» ծրագրի շրջանակում, գործարկել է նոր Telegram բոտը՝ “ArmVoter by We Youth NGO”: Բոտի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրազեկվածությունը ընտրական իրավունքների վերաբերյալ և նպաստել ազատ ու արդար ընտրությունների անցկացմանը։

Ինչպե՞ս օգտվել բոտից․

  1. Մուտք գործեք բոտ և սեղմեք «Start»:
  2. Ընտրեք Ձեզ հետաքրքրող բաժինը՝
  • Հաճախ տրվող հարցեր. Ստացեք պարզ և հասկանալի պատասխաններ ընտրական գործընթացների վերաբերյալ:
  • Կեղծ տեղեկություններ- Իրականություն. Ծանոթացեք տարածված մոլորություններին և համեմատեք դրանք իրական օրենսդրական փաստերի հետ:
  • Հաղորդել խախտման մասին. Այս գործիքը կակտիվանա քվեարկության օրը: Այն կօգնի Ձեզ քայլ առ քայլ արձանագրել նկատված խախտումը և ստեղծել պաշտոնական գրության տեքստ՝ իրավասու մարմիններին դիմելու համար:
  • Օգտակար հղումներ. Գտեք ընտրությունների հետ կապված կարևոր պետական կառույցների կայքերն ու կոնտակտային տվյալները:

Միացեք բոտին, եղեք տեղեկացված և պաշտպանեք Ձեր ձայնը․ https://t.me/ArmVoterBot

Աշխատարանն իրականացվում է Եվրոպական միության և German Marshall Fund of the United States- Transatlantic Foundation (GMF TF) -ի ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության ամբողջական պատասխանատվությունը կրում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության կամ GMF TF-ի տեսակետները։

Գրառումների նավարկումը

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.