«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպության «The “SHE” in Civic» ծրագրի “STEREOTYPES:CUT” եռօրյա աշխատարանի մասնակից Անահիտ Ծատուրյանը Վանաձորում կազմակերպեց «ԱԶԱՏՎԵԼ-OFF կարծրատիպերից» կրթական խաղը։ Միջոցառումն իրականացվեց «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ի անդամների համար։
Հանդիպման սկզբում Անահիտը մասնակիցներին ներկայացրեց մարդու իրավունքների և գենդերային կարծրատիպերի վերաբերյալ կարևոր դրույթներ, որից հետո ծանոթացրեց խաղի կանոններին և ընթացակարգին։ Խաղի ինտերակտիվ ձևաչափը թույլ տվեց մասնակիցներին ոչ միայն ստանալ գիտելիքներ, այլև ակտիվ քննարկումների միջոցով վերանայել տարածված կարծրատիպերը։
Անահիտ Ծատուրյանն իր տպավորություններում նշում է.
«Խաղը շատ ինֆորմատիվ էր։ Մասնակիցները մեծ ոգևորությամբ էին պատասխանում հարցերին, որոնք հաճախ քննարկման առիթ էին դառնում։ Խաղի անցկացումը ինձ համար շատ մեծ ու հետաքրքիր փորձ էր, որովհետև ոչ միայն վարում էի խաղը, այլ նաև կարողանում էի կիսվել ունեցածս գիտելիքներով՝ փորձելով ամրապնդել դրանք»։
The «She» in Civic ծրագիրն իրականացնում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն` CFLI-ի աջակցությամբ։ Այստեղ արտահայտված մտքերը պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտացոլեն CFLI-ի պաշտոնական քաղաքականությունը կամ դիրքորոշումը:
