Ապրիլի 10-ին Տավուշի մարզի Բերդ համայնքում իրականացվեց «REGION. Ընտրական գործընթացների հուսալի իրազեկման համապետական ցանց» ծրագրի հերթական աշխատարանը։ Հանդիպումը համախմբել էր երիտասարդներին, առաջին անգամ ընտրողներին, կանանց և Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։
Աշխատարանը վարում էր «REGION» ծրագրի դասընթացավար Վահե Խաչիկյանը։ Մասնակիցները քննարկեցին քաղաքացիական ազդեցության լծակները ժողովրդավարական գործընթացների վրա, անդրադարձան ընտրությունների անցկացման հիմնարար սկզբունքներին և ուսումնասիրեցին ընտրական գործընթացների թափանցիկության ապահովման մեխանիզմները։
Հանդիպումը հագեցած էր ակտիվ քննարկումներով. մասնակիցները վերլուծեցին ընտրական գործընթացների վերաբերյալ տարածված միֆերը՝ դրանք համադրելով իրական փաստերի և օրենսդրական կարգավորումների հետ։
Աշխատարանն իրականացվում է Եվրոպական միության և German Marshall Fund of the United States — Transatlantic Foundation (GMF TF) -ի ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության ամբողջական պատասխանատվությունը կրում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության կամ GMF TF-ի տեսակետները։
