Մայիսի 4-ին Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում տեղի ունեցավ «REGION. Ընտրական գործընթացների հուսալի իրազեկման համապետական ցանց» ծրագրի երեսունմեկերորդ աշխատարանը, որը միավորել էր երիտասարդներին, կանանց, մեծահասակներին, առաջին անգամ ընտրողներին և Արցախից բռնի տեղահանված անձանց։
Ծրագրի դասընթացավար, ընտրական գործընթացների փորձագետ Մարիամ Հովեյանի առաջնորդությամբ մասնակիցները քննարկեցին քաղաքացու դերն ու պատասխանատվությունը ժողովրդավարության մեջ, ինչպես նաև ընտրություններին առնչվող տարածված սխալ պատկերացումները՝ դրանք համադրելով գործող օրենսդրության հետ։ Բացի այդ, մասնակիցները ծանոթացան e-Draft և e-Request հարթակների հնարավորություններին ու դրանց գործնական կիրառման ձևերին։
Աշխատարանն իրականացվում է Եվրոպական միության և German Marshall Fund of the United States — Transatlantic Foundation (GMF TF) -ի ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության ամբողջական պատասխանատվությունը կրում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության կամ GMF TF-ի տեսակետները։
