Skip to content Skip to footer

Ծրագրի նպատակն է արվեստի և հասարակական ներգրավվածության միջոցով բարձրացնել գենդերային բռնության, ֆեմինիստական արժեքների և կանանց հզորացման թեմաների շուրջ իրազեկվածությունը Վանաձոր համայնքում։ Ծրագիրը միտված էր ստեղծելու հանրային, անվտանգ և բաց հարթակ՝ գենդերային բռնության վերաբերյալ երկխոսության խթանման համար։

Նախագծի շրջանակներում կազմակերպվել են ֆեմինիստական արվեստի բաց մրցույթ, լավագույն աշխատանքների թեմատիկ ցուցահանդես, «Արվեստը՝ պայքարի և բուժման լեզու» խորագրով պանելային քննարկում, ինչպես նաև «Իմ ուղերձը բռնության դեմ» համայնքային մասնակցային ակցիան։

Միջոցառումներին ընդհանուր առմամբ մասնակցել է 54 անձ՝ երիտասարդներ, ուսանողներ, արվեստագետներ և քաղաքացիական հասարակության անդամներ։ Ծրագիրը նպաստել է գենդերային բռնության թեմայի շուրջ հանրային երկխոսության ակտիվացմանը, երիտասարդ կանանց ու աղջիկների ինքնավստահության ամրապնդմանը, ինչպես նաև արվեստի՝ որպես սոցիալական փոփոխության գործիքի արժևորմանը։

«Ազատության գույները․ արվեստը ընդդեմ բռնության» ծրագիրը իրականացնում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն՝ ՀԿՀ ֆինանսավորմամբ։

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.