Հունիսի 28-ին հաջողությամբ կայացավ «Անվտանգ խոսք առցանց հարթակում. Միկրո-ակադեմիա Հայաստանի մարզաբնակ երիտասարդների և կանանց համար» ծրագրի տարածաշրջանային թվային առաջնորդների վերապատրաստման երկրորդ օրը։
Ուսումնական երկրորդ օրը նույնպես հագեցած էր գործնական և արդիական թեմաներով․
- Ապահով հաղորդակցություն. Աշխատարանի առաջին հատվածում դասընթացավար Արամ Գևորգյանը ներկայացրեց «Ապահով հաղորդակցություն» թեման։ Մասնակիցները խորությամբ քննարկեցին ծածկագրված (encrypted) հավելվածների ճիշտ օգտագործումն ու առցանց տիրույթում անվտանգ կապի հաստատման արդյունավետ մեթոդները։
- Մեդիա անձեռնմխելիություն և տեղեկատվության ստուգում. Օրվա երկրորդ հատվածում դասընթացավար Մադլեն Մինասյանի առաջնորդությամբ մասնակիցներն անդրադարձան մեդիա անձեռնմխելիությանը։ Նրանք գործնական քայլերի միջոցով սովորեցին ապատեղեկատվության բացահայտման և փաստերի ստուգման (fact-checking) հիմնական գործիքները, որոնք անհրաժեշտ է կիրառել նախքան որևէ տեղեկատվություն տարածելը։
- «Հավասարը հավասարին» մենթորության մոդել (Peer-to-Peer). Դասընթացի վերջին փուլում մասնակիցները քննարկեցին ծրագրի հետագա քայլերն ու մարզերում տեղական թիմերի ձևավորման ընթացակարգերը։ Մեր ապագա մենթորներն արդեն լիարժեք պատրաստ են իրենց համայնքներում տարածելու ստացած գիտելիքներն ու փորձը։
«Անվտանգ խոսք առցանց. Միկրո-ակադեմիա Հայաստանի մարզաբնակ երիտասարդների և կանանց համար» ծրագիրն իրականացվում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ CIVICUS-ի Թվային ժողովրդավարության նախաձեռնության (DDI) աջակցությամբ։
