«ՄԵՆՔ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը մեկնարկել է «Անվտանգ խոսք առցանց հարթակում. Միկրո-ակադեմիա Հայաստանի մարզաբնակ երիտասարդների և կանանց համար» ծրագրի տարածաշրջանային թվային առաջնորդների վերապատրաստման երկօրյա դասընթացը։
Աշխատարանի մեկնարկին ծրագրի համակարգող Ռոզիտա Խաչատրյանը մասնակիցներին ներկայացրեց նախաձեռնության հիմնական նպատակները, կառուցվածքն ու սպասվող արդյունքները, որից հետո անդրադարձ կատարվեց մասնակիցների ակնկալիքներին և մոտիվացիային։
Դասընթացի առաջին օրը հագեցած էր գործնական և տեսական կարևոր թեմաներով․
- Թվային իրավունքներ. Աշխատարանի առաջին հատվածում դասընթացավար Արամ Գևորգյանը ներկայացրեց «Թվային իրավունքներ» թեման, դրանց առանցքային կարևորությունը երիտասարդների ու կանանց համար, ինչպես նաև անդրադարձավ համայնքներում անվտանգ առցանց միջավայր ստեղծելու գործում թվային առաջնորդների ունեցած դերին։
- Առցանց անվտանգություն և գաղտնիություն. Օրվա երկրորդ հատվածում դասընթացավար Մադլեն Մինասյանը խորացված անդրադարձ կատարեց «Առցանց անվտանգություն ու գաղտնիություն» թեմային՝ մասնակիցների հետ գործնականում քննարկելով առցանց հարթակներում թվային անվտանգությանն ուղղված հիմնական քայլերն ու գործողությունները։
- Թվային մենթորության գործիքներ. Ուսումնական օրն ամփոփվեց «Google Classroom» հարթակի համատեղ ուսումնասիրությամբ։ Ինտենսիվ քննարկումների և թիմային առաջադրանքների միջոցով մեր ապագա մենթորները գործնականում ամրապնդեցին ստացված ողջ տեղեկատվությունը։
«Անվտանգ խոսք առցանց. Միկրո-ակադեմիա Հայաստանի մարզաբնակ երիտասարդների և կանանց համար» ծրագիրն իրականացվում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ CIVICUS-ի Թվային ժողովրդավարության նախաձեռնության (DDI) աջակցությամբ։
