«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, համագործակցելով Հրազդանի երիտասարդական կենտրոնի հետ, իրականացրել է «Թվային քաղաքացիություն» թեմայով աշխատարան։
Դասընթացավար Մադլեն Մինասյանը մասնակիցներին ներկայացրել է թվային քաղաքացիության հիմնական սկզբունքները, առավելությունները, պետական էլեկտրոնային կառավարման հարթակներն ու դրանց կիրառման հնարավորությունները։ Քննարկվել են նաև թվային գործիքների կիրառման եղանակները՝ համայնքային խնդիրների լուծման ու քաղաքացիական մասնակցության ակտիվացման նպատակով։ Խմբային աշխատանքի ընթացքում մասնակիցները քարտեզագրել են տարբեր թվային գործիքներ՝ հստակեցնելով դրանց նշանակությունն ու կիրառման հնարավորությունները։
Աշխատարանն իրականացվել է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ «ՍԴ Պլատֆորմ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Մաքս վան դեր Ստուել հիմնադրամի (FMS) կողմից և իրականացվում է «ՍԴ Պլատֆորմ Հայաստանի» հետ համագործակցությամբ։
